Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀՀԿ Կանանց խորհուրդը ամփոփում է կատարած աշխատանքները

ՀՀԿ Կանանց խորհուրդը ամփոփում է կատարած աշխատանքները
07.09.2013 | 10:54

Սեպտեմբերի յոթին Ծաղկաձորում ՀՀԿ Կանանց խորհուրդը անցկացնում է իր ամենամյա սեմինարը՝ լիագումար նիստում ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կներկայացնի երկու հազար տասներեք թվականի գործունեությունը, ապա կհաղորդվի տեղեկատվություն տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների կատարած աշխատանքների մասին: Նախատեսված է ինտերակտիվ քննարկում՝ «Մեր հավատամքը Գարեգին Նժդեհ», «Կնոջ դերը ազգային ինքնության, հայ մարդու արժեհամակարգի պահպանման գործում» թեմաներով: Սեմինարը կշարունակվի նաև վաղը, կքննարկվեն Կանանց խորհրդի հանձնախմբի աշխատանքները երկու հազար տասներեքին, սոցիալական քաղաքականության ուղղությունները կներկայացնի ՀՀԿ Կանանց խորհրդի անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ